ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Деньги не пахнут!

Деньги не пахнут!
25.05.2025 | 21:01

Հայաստանում խաղամոլության արքայի եղբոր որդու հարսանիքը խփել է բոլոր ռեկորդները։

1. Նախկինում երբեք հարսանիքներ չեն անցկացվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

2. Նախկինում երբեք խաղամոլության օլիգարխ չենք ունեցել։

3. «Վիվառոյի» Վիգեն Բադալյանը Հայաստանում ամենախոշոր նոր փողատերն է, ով բացի խաղադրույքային բիզնեսը, գործունեություն է ծավալել շինարարության, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության և այլ ոլորտներում։ Այս ամենը պետական դավաճան նիկոլ փաշինյանի հովանու ներքո։

4. «Վիվառոյի» տերերը բաց և քողարկված հովանավորել են 2018 «հեղափոխությունը», «ֆեյքերի ֆաբրիկան», որոնց միջոցով ապահովել են իշխանությունների համացանցային ակտիվություն, տարածել սուտ` նախկիննների մասին, սփռել են պրոթուրքական պրոպագանդա։ Դա ի թիվս այս ամենի արվել է նաև լրագրողների («Վիվառո նյուզ») միջոցով։

5. «Վիվառոյի» և նմանատիպ ղումարբազային բիզնեսի գործունեության պատճառով, բանակում աննախադեպ մեծ սփռում է ունեցել օնլայն կազինոներում, խաղադրույքներում կրվելու դեպքերը։

Ցուցակը կարելի է շարունակել, բայց բավ է այսքանից բացի նշել այն, որ ՄՀՀ ում անցկացված «Վիվառոյի» Վիգենի եղբոր որդու հարսանիքը վարողներն ու մասնակիցները հոնորարի խաթր թքած են ունեցել, թե ու՞մ համար են «բողազ ճղում»:

Իսկ բանակի ինքնասպանությունների դեպքերից շատերը հենց խաղերում կրվելու պատճառով են եղել։ Մարդկանց տներ քանդող «խաղամոլության արքան», մեկ էլ «Կոկաինի թագավորի» հետ, թերևս, մրցեր ճոխ հարսանիքներով:

Նախկինների օլիգարխները, ի դեպ, լոնքերով են զիջում նմանատիպ ցուցամոլությանը։

Հիշեցնեմ, որ աննա հակոբյանը փողատերերից իր հիմնադրամի համար գումաներ կորզելիս ասում էր, թե կապ չունի` ինչ փողեր են. և ո՞վ է տալիս, կարևորը տան։ Ինչպես ասում են` деньги не пахнут!

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2050

Մեկնաբանություններ